Կրթահամալիրի տնօրենի գրից # 1334

«Ուժեղ շոգերն են սկսվում. կանաչը մեր պիտի պահել»… Փաշինյան Էդմոնի, Աբրահամյան Տաթևի հետ երեկ առավոտ շուտ՝ ժամը 8-ին, Արևմտյան բարձունքին էինք, զմայլված դպրոց-պարտեզի տարածքով դեպի հարավ-արևելք փռված-ձգվող զմրուխտ կանաչով, ու թռավ իմ բերանից…
– Լսեցիք, կրթահամալիրով մեկ. մեծ փորձության շրջան ենք մտնում, իմ առողջությունն ու ձեզ, ոչ մեկիդ չեմ խնայի-չեմ հանդուրժի սեբաստացի կանաչի-լանջի-ծառի-ծաղկի-կանաչի նկատմամբ որևէ վրիպում,  անհոգություն… Խաղացեք, գլորվեք, ծեսով ու Ռոդարիով, Աղայանով ու Խրիմյան Հայրիկով, «Պապ ու թոռնիկ» բեմադրեք, բայց կանաչը-ծաղիկը մեր շուրջ, մեր ոտքերի տակից պիտի ոչ միայն չգնա, այլև զմրուխտը շատանա պիտի…

Հա, չմոռացա Տեր Զենոնի հետ ապրիլի 4-ի Սուրբ Աննայի և Կաթողիկե եկեղեցիներում մեր երախտիքի օրվա-գովերգության ժամի համար պայմանավորվել։ Հա, կժողովեմ ողջ ուժերս, մարտի նախագծային ուսուցման-ճամբարային-ճամփորդական ուսումնական այս շրջանում ձեր թիկունքին յուրաքանչյուրդ կզգաք իմ հոգատարությունը-աջակցությունը, մի պայմանով, որքան էլ ես եղել ու մնում եմ անպայման՝ ձեր ոտքերի տակի սեբաստացիական հրաշք-կանաչի զմրուխտը միշտ պիտի թանձրանա, շոգերի-արևի հետ փարթամանա… Ես ոչ պարտիզպանների հետ ճամփա չունեմ գնալու… իմացեք…

Անպայման պայման, որպես օրվա գիր…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s