Շրջայց կրթահամալիրով, կրթական պարտեզով

IMG_1179Հունիսի 12-ին կրթահամալիր էին այցելել  ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը և ՀԽՍՀ վաստակավոր հայ ճարտարապետ, ՀՃԱ ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը։

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրով, կրթական պարտեզով։ Տիար Բլեյանը ճարտարապետներին ներկայացրեց կրթահամալիրում՝ տիպային շենքերի բաց-թափանցիկ, ընդարձակ, բնական լույսի-ջերմության արդյունավետ օգտագործմանն ուղղված լուծումները, բակերի, դպրոցից-դպրոց, թաղից թաղ անցումների անարգել, առանց ցանկապատերի, անվտանգ, կանաչապատ-լանջապատ, խնամված միջավայրը։ Քայլքի ընթացքում ցույց տվեց նաև ամբողջական ներառականությանը խոչնդոտող խնդիրները, որոնք առկա են նույն թաղամասում գործող մյուս կրթական հաստատությունների ցանկապատված, օտարված տարածքների պատճառով։ Ներկայացրեց իր առաջարկը՝ անկախ տարբեր կրթական ծրագրեր, մանկավարժություն իրականացնող հաստատություններ լինելուց, գործել-ապրել մեկ կրթական պարտեզում։

Ձեռք բերվեց գործընկերության, այլ ֆորմատով աշխատանքային հանդիպման պայմանավորվածություն։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s