Միջավայրի ազդեցությունը՝ առողջ մարդու վրա

Գրառում է անցանկապատ միջավայրի սովորողը․․․Մարիաննա Շահբազյան, Քոլեջ

Ես Մարիաննան եմ,Սեբաստացի եմ, սովորում եմ անցանկապատ միջավայրում,որտեղ մեզ տրված ազատության չափը ցանկապատ չի հանդիսանում, ավելին՝ օգնում է ժամանակին զարգացնել մեր մտածողության ամենամութ կողմերը: Ցանկապատված մտածելակերպով մարդկանց համար դժվար է դուրս գալ ստանդարտներից և ընդունել, հարգել մարդկային տարբերվող ու ազատ, իրենց չնման տեսակը:
Ցանկապատված մտածելակերպով մի խումբ մարդիկ փորձում են ցանկապատել դիմացինին՝ սահմափակելով և ոտնահարելով նրանց իրավունքները, չգիտակցելով, որ ինչքան էլ փորձեն ցանկապատել մեզ և մեր մտքերը, միևնույնն է մենք ժամանակի արագությամբ կցատկենք ցանկապատի մյուս կողմը՝ ազատելով մեզ և նույնիսկ մեզ ցանկապատողներին:Օրեր առաջ, Հյուսիսային դպրոցի հարևանությամբ գործող թիվ 93 մանկապարտեզի ճաղավանդակները և ծնողական խմբի պահվածքը ինձ զարմացրեց. ես ապշել էի:
Մենք սովորում ենք այլ միջավայրում և մարդկային շատ կարևոր որակներ են փոխանցվում մեզ, որը ցավոք չտեսա այդ ծնողների մեջ:Երջանիկ եմ, որ կրթահամալիրում եմ սովորում, ապրում:
Նրանք պայքարում են հաղթանակի համար՝ոտնահարելով դիմացինի իրավունքները:
Բայց պարտվեցին որակի մեջ:Հ.գ. Չէի ուզի,որ նման անկիրթ կնոջ/տղամարդու որակները գլխավորեին իմ պետությունը,նրանք երկիրը չէին շենացնի,ոչ էլ կքանդեին,այլ հիմքից կոչնչացնեին մարդուն ու մարդկային միտքը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s