Ինչու՞ ցանկապատել, եթե…

Ինչու՞ ցանկապատել, եթե կարող ենք ազատ լինել։ Ինչու՞ առանձնացնել մերը, եթե կարող ենք կիսել, ինչու՞ ամայի թողնել տարածքը, եթե կարող ենք բնություն ծնել, ինչու՞ աղտոտենք, եթե կարող ենք մաքուր պահել մեր միջավայրը։ Ցանկապատները միշտ սահմանափակել են ազատությունը, միշտ առանձնացրել են ինչ — որ տարածք, որը պատկանում է ինչ -որ մեկին, ով, կամ չի ցանկանում ցույց տալ իր ամայի տարածքը, կամ եսամոլ հսկայի նման թաքցնում է իր տարածքը՝ վախենալով, որ պետք է բոլորի համար լինի այդ տարածքը, բայց միայն ինքը պետք է խնամի, ինքն է այդ տարածքի տերը, ինչու՞ պետք է բոլորն օգտվեն։ Կարծում եմ՝ այսպիսի մտածողությունը հատուկ է եսասեր ու ագահ մարդկանց, ինչպես նաև սահմանափակ մտածողության տեր մարդկանց։ Ցանկապատներ են տեղադրում միայն սահմանափակ դատողության տեր մարդիկ, ովքեր ձգտում են ազատության, բայց չունեն պատասխանատվություն՝ ունենալու համար ազատություն, նրանք չեն կարող իրենց ազատությունն օգտագործել։ Յուրաքանչյուր տարածք ցանկապատելուց հետո այլ տարածքներ մուտք գործելու ճանապարհները փակվում են, այլևս դադարում են լինել տարբեր ճանապարհներ նույն կետին հասնելու համար, այլևս դադարում է լինել բազմազանություն, այլևս դադարում է լինել ազատություն, և եթե մենք չպայքարենք մեր ազատության համար, էլ ո՞վ պետք է պայքարի։ Ես ուզում եմ, որ բոլոր ճանապարհները բաց լինեն, այդպես ես կարող եմ փորձել բոլորը և ընտրել մեկը, այդպես է նաև կյանքում. մարդու համար բոլոր ճանապարհները պետք է բաց լինեն, որպեսզի նա բոլորը փորձի և գտնի իրեն ամենահարմարը որով միշտ կգնա առաջ։ Իհարկե, ավելի հեշտ է ոչինչ չստեղծել, առանձնանալ, փակել, որպեսզի ոչ ոք չտեսնի ներսում գտնվող ոչինչը, քան ստեղծել, արարել, բոլորին հնարավորություն տալ՝ հիանալու իրենց ստեղծածով, բոլորին հնարավորություն տալ մասնակցելու արարմանը, աշխարհում ինչ -որ տեղ ինչ -որ բան փոխելու։ Իսկ ինչո՞ւ չանել դժվար աշխատանք, ինչո՞ւ թողնել, որ կյանքն անիմաստ գնա, ինչո՞ւ չօգտագործել մեր կյանքը կյանքեր ստեղծելու համար։ Եկե՛ք օգտագործենք մեր կյանքը, մեզ կյանք է տրվել, որպեսզի մենք նոր կյանքեր ստեղծենք, ոչ միայն մարդկային կյանքեր. բնությունը նույնպես կյանք է, մաքրությունը նույնպես կյանք է, ազատությունը նույնպես կյանք է։ Եկե՛ք ազատ լինենք, եկե՛ք միասին ազատ լինենք։

Գրում է Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող՝ Ռուզաննա Ղազարյանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s