Բարեկարգված բանուկ սարալանջի շրջակա միջավայրը՝ սարալանջի մուտքերը հյուսիսից, արևելքից, Սարալանջի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք անցումները

Սարալանջ

Սարալանջից անցում Արևելք

Խնդիրներ
1. Քայլքի համար դժվար ճանապարհ է, որովհետև նաև մեքենայի ճանապարհ է
2. Մաքրության խնդիր
3. Լուսավորության խնդիր

Սարալանջից անցում Հյուսիս

Խնդիրներ
1. Քայլքի համար դժվար է ճանապարհը
.կեղտոտ է, անհարմար է անցնելու համար, քայլուղին հարմարացված չէ սայլակով անցնելու համար
2. Լուսավորության խնդիր
3. Մաքրության խնդիր

Սարալանջից անցում Արևմուտք
Խնդիրներ
1. Սայլակով անցնելու համար անանցանելի է

2. Քայլքի համար դժվար անանցանելի է
3. Լուսավորության խնդիր
4. Մաքրության խնդիր

Պատկերասրահ

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծ. հանրային քննարկում

 

Ժամը 15։15. «Սեբաստիա» համերգասրահ

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծ. Երևան քաղաքի 2020թ. բյուջեին առաջարկներ

Հանրային քննարկում

  • Երևան քաղաքի 2020թ. բյուջեին առաջարկներ
    • Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնի ներառում քաղաքի բյուջեում. փառատոնի՝ շրջակա միջավայրին ուղղված նախագծերին աջակցություն
    • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում».  արտաքին անվտանգության խնդրի լուծումը քաղաքային բյուջեում՝ պաշտպանական գոտի, դալաններ, փոսեր, ավտոտնակներ, ենթակայաններ և այլն
    • Բարեկարգված բանուկ սարալանջի շրջակա միջավայրը՝
      սարալանջի մուտքերը հյուսիսից, արևելքից,
      Սարալանջի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք անցումները
    • Կրթական պարտեզի ոռոգման, լուսավորության միասնական համակարգեր
  • Դիտարկումներ, հարցեր, պատասխաններ
  • Շրջայց կրթական պարտեզում

Կազմակերպիչները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների, քոլեջի նախաձեռնող խմբեր, «Սեբաստացիներ» հիմնադրամ, կրթահամալիրի արհեստակցական կազմակերպություն

Մասնակիցները՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, Երևանի ավագանու անդամներ, նախագծի շահառուներ, աջակիցներ, լրագրողներ

Կրթական պարտեզի արխիվից

2013թ. տեսանյութում Հյուսիսային դպրոց պարտեզ-Գեղարվեստի բարեկարգման աշխատանքներն են: Տարածքը ազատվում է ասֆալտի, բետոնի ծածկույթից, տեղադրվում են տնկիներ: Տեսանյութում ակնհայտ երեևում է, որ հարակից թ.93 մանկապարտեզը չունի ցանկապատ:

«Մեր միջավայրը մեր ձեռքերով, բակը՝ կրթական պարտեզ» Նախագիծը համակարգում էր Գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ, էկոլոգ՝ Գայանե Առաքելյանը:
Նյութի շարունակությունը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգում:

Միջավայրի ազդեցությունը՝ առողջ մարդու վրա

Գրառում է անցանկապատ միջավայրի սովորողը․․․Մարիաննա Շահբազյան, Քոլեջ

Ես Մարիաննան եմ,Սեբաստացի եմ, սովորում եմ անցանկապատ միջավայրում,որտեղ մեզ տրված ազատության չափը ցանկապատ չի հանդիսանում, ավելին՝ օգնում է ժամանակին զարգացնել մեր մտածողության ամենամութ կողմերը: Ցանկապատված մտածելակերպով մարդկանց համար դժվար է դուրս գալ ստանդարտներից և ընդունել, հարգել մարդկային տարբերվող ու ազատ, իրենց չնման տեսակը:
Ցանկապատված մտածելակերպով մի խումբ մարդիկ փորձում են ցանկապատել դիմացինին՝ սահմափակելով և ոտնահարելով նրանց իրավունքները, չգիտակցելով, որ ինչքան էլ փորձեն ցանկապատել մեզ և մեր մտքերը, միևնույնն է մենք ժամանակի արագությամբ կցատկենք ցանկապատի մյուս կողմը՝ ազատելով մեզ և նույնիսկ մեզ ցանկապատողներին:Օրեր առաջ, Հյուսիսային դպրոցի հարևանությամբ գործող թիվ 93 մանկապարտեզի ճաղավանդակները և ծնողական խմբի պահվածքը ինձ զարմացրեց. ես ապշել էի:
Մենք սովորում ենք այլ միջավայրում և մարդկային շատ կարևոր որակներ են փոխանցվում մեզ, որը ցավոք չտեսա այդ ծնողների մեջ:Երջանիկ եմ, որ կրթահամալիրում եմ սովորում, ապրում:
Նրանք պայքարում են հաղթանակի համար՝ոտնահարելով դիմացինի իրավունքները:
Բայց պարտվեցին որակի մեջ:Հ.գ. Չէի ուզի,որ նման անկիրթ կնոջ/տղամարդու որակները գլխավորեին իմ պետությունը,նրանք երկիրը չէին շենացնի,ոչ էլ կքանդեին,այլ հիմքից կոչնչացնեին մարդուն ու մարդկային միտքը:

Շրջայց կրթահամալիրով, կրթական պարտեզով

IMG_1179Հունիսի 12-ին կրթահամալիր էին այցելել  ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը և ՀԽՍՀ վաստակավոր հայ ճարտարապետ, ՀՃԱ ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը։ Շարունակել կարդալ “Շրջայց կրթահամալիրով, կրթական պարտեզով”